Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչպես է գրվում պատմությունը

Ինչպես է գրվում պատմությունը
25.02.2014 | 13:49

«Ազատ Ֆորում» նոր ծրագիրը ներկայացնում է կարճաժամկետ հրապարակային դասախոսությունների ու սեմինարների շարք, որն ասպարեզ կստեղծի քննարկելու պատմության և հասարակական կյանքի կապը։ Կքննարկվեն հետևյալ հարցադրումները. «Պատմաբանն ինչպե՞ս է գրում պատմությունը», «Ընթերցողը ինչպե՞ս է ընթերցում պատմությունը», «Հասարակական գործիչը ինչպե՞ս է օգտագործում պատմությունը»։

Դասախոսությունների և սեմինար-քննարկումների խնդիրն է հնարավորություն տալ պատմաբանին, ընթերցողին ու քաղաքացուն հեռանալու առկա կարծրատիպերից, պատմությունը գրելու և այն ընկալելու ընթացքում առաջնորդվելու ինքնուրույն, անկախ մտածողությամբ:
Պատմությունը ներկա է մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և օգտագործվում է տարբեր նպատակներով։ Օգտակար կլինի հասկանալ, թե ինչ է այդ պատմություն ասվածը, ինչպես է այն ստեղծվում և երբեմն շահագործվում։
Կազմակերպիչները նշում են, որ «Ազատ ֆորում» ծրագիրը որևէ ձևով կապված չէ որևէ պետության, դեսպանատան, նախարարության, բուհի, ակադեմիայի, ինստիտուտի կամ կազմակերպության հետ: «Ազատ Ֆորումը» հիմնովին ու ամբողջապես անհատական նախաձեռնություն է` նվազագույն ծախսերով, առանց բյուրոկրատիայի, առանց վկայականների և որևէ խոստումի:
«Ազատ Ֆորումի» առաջին հավաքը (6 դասախոսություն, 3 սեմինար) տեղի կունենա մարտի 3-26-ը:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ